ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը համամիտ չէ ընդդիմադիրների այն դիտարկումներին, որ նախագահ Սերժ Սարգսյանը ներել է այն գյուղապետերի թալանը, ովքեր ընտրությունների ժամանակ ՀՀԿ-ի համար ձայներ են ապահովել: «Ընդդիմադիրները չարաչար սխալվում են»,- ասաց նա:
Հիշեցնենք, գողացող գյուղապետերի, նրանցից ոմանց ներելու մասին, նախագահը խոսել էր շաբաթ օրը, համայնքների միության 6-րդ խորհրդաժողովում:
Դիտարկմանը`կյանքը ցույց է տալիս, որ ով ինչպես կարողանում`թալանո՞ւմ է. օրինակ որոշ պատգամավորների հեռախոսային խոսակցությունների գումարները միլիոններ կամ մի քանի հարյուր հազարներ են կազմում, Գագիկ Մելիքյանը պատասխանեց. «Քննարկումը խորհրդարանում տեղի է ունեցել եւ բոլոր նրանք, ովքեր գերազանցել են սահմանված չափը`վճարել են»:
Նկատեցինք`նախագահը ժամանակին խոսում էր նաեւ «խոշոր ձկներին» գլխից բռնելու մասին, վերջերս պաշտոնանկ արված ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ Հայկազ Բաղմանյանը «խոշոր ձուկ» է, բայց կարծես չի պատժվելու իր կատարած չարաշահումների համար: Գագիկ Մելիքյանն ի պատասխան հորդորեց`փաստարկված ներկայացնել այն չարաշահումները, որոնք կատարել է Հայկազ Բաղմանյանը:
Այլ մանրամասները` տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ