Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչքանով են արդարացել ներդրումային սպասելիքները. «Հայոց Աշխարհ»

Դեկտեմբեր 13,2017 13:15

Տարեսկզբին արձանագրած անկումից հետո ի վերջո Հայաստանի տնտեսության մեջ արտաքին կապիտալի հոսքերը որոշակիորեն ակտիվացել են։

Խոսքը մասնավորապես ուղղակի ներդրումների մասին է, որը շատ կարեւոր ցուցիչ է տնտեսության համար։ Եթե առաջին կիսամյակում այդ հատվածից ստացված հոսքերը նույնիսկ զիջում էին նախորդ տարվա մակարդակը, ապա ինը ամիսների ընթացքում արդեն աճ է արձանագրվել։ Անցած տարվա համեմատ, պաշտոնական տվյալներով, ուղղակի ներդրումները 25 միլիոնով ավելացել են՝ կազմելով 120 մլն դոլար։

Դրանով հանդերձ, օտարերկրյա կապիտալի հետարքրքությունները Հայաստանում դեռեւս բարձր չեն։ Այդ են վկայում ցուցանիշները. 120 միլիոնը այնքան էլ մեծ գումար չէ նույնիսկ Հայաստանի նման փոքր երկրի տնտեսության համար։

Ակնհայտ է, որ չնայած տնտեսական գործընթացների աշխուժացման եւ կայուն աճի ապահովման համար կառավարությունը որդեգրել է ներդրումների ներգրավման ագրեսիվ քաղաքականություն, այնուհանդերձ առայժմ սպասելիքները չեն արդարանում։

Միամտություն կլիներ կարծել, որ կարճ ժամանակահատվածում հնարավոր էր փոխել երկրի ներդրումային կլիման եւ գրավչությունը։ Առավել եւս, որ դրա համար կան բազմաթիվ օբյեկտիվ պատճառներ՝ կապված ինչպես տարածաշրջանային հակամարտությունների, այնպես էլ ոչ բարենպաստ ենթակառուցվածքների գոյության հետ։

Այդ պայմաններում ներդրումային գրավչության բարձրացման հիմնական նախապայմանը բնականաբար կարող է լինել ներքին միջավայրի բարելավումը, որտեղ եւս քիչ չեն ներդրումներին խոչընդոտող հանգամանքները։ Որքան էլ այս առումով կառավարության ձեռնարկած քայլերի շնորհիվ վերջին շրջանում որոշակի դրական մթնոլորտ է ձեւավորվել, այնուհանդերձ ակնհայտ է, որ դա բավարար չէ ներդրողներին գրավելու համար:

Աշխատանքներն այդ ուղղությամբ չեն փայլում բավարար ակտիվությամբ։ Պատահական չէ, որ արտաքին կապիտալի մուտքը Հայաստանի տնտեսության մեջ առաջվա նման շարունակում է պասիվ լինել։

Ս. Բեգլարյան

Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Հայոց Աշխարհ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031