Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինձ արդեն «հոգեկան» եք սարքել, էլ չեմ կարող ինձ տիրապետել». Արայիկ Խանդոյան (Տեսանյութ)

Դեկտեմբեր 13,2017 12:50

2016թ. Ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված եւ մի շարք ծանր հանցագործությունների մեջ մեղադրվող «Սասնա ծռեր» խմբի անդամների գործով դատական նիստում այսօր սկսվեց գրավոր ապացույցների՝ փաստաթղթերի հրապարակման փուլը:

Ամբաստանյալներից Արայիկ Խանդոյանը խնդրանք ուղղեց դատավոր Մեսրոպ Մակյանին: «Որպես հայ եմ խնդրում՝ «ամբաստանյալ» բառը չօգտագործեք, մենք մեր ազգի պաշտպաններն ենք: Ինձ արդեն «հոգեկան» եք սարքել, էլ չեմ կարող ինձ տիրապետել: Ինձ չստիպեք «ցենզուրայից» դուրս գալ»: Դատավորը «Միայնակ գայլի» խնդրանքին ի պատասխան հորդորեց կոռեկտություն դրսեւորել:

Ապա ամբաստանյալներից Գագիկ Եղիազարյանը հայտարարեց, որ չի պատրաստվում բարբաջանք լսել ու հեռանում է նիստերի դահլիճից: Մեսրոպ Մակյանը նախազգուշացրեց, որ նման բան Եղիազարյանին չի թույլատրել, իսկ գրավոր ապացույցների հրապարակումը չի կարող «բարբաջանք» որակվել:

«Ինչ արել ենք, լավ ենք արել: Մենք զինված ապստամբություն ենք արել: Եթե մեր արածի հանգամանքները կարող ենք քննարկել, քննարկենք»,-շարունակեց Եղիազարյանը:

Դատավորը զգուշացրեց, որ սանկցիա կիրառի՝ նիստերի դահլիճից հեռացման տեսքով, սակայն Եղիազարյանն ասաց. «կիրառեք…բռնի ուժ կիրառեք, բայց ես չեմ նստելու»:

Մյուս ամբաստանյալները եւս ցանկություն հայտնեցին միանալու նրա որոշմանը: Իրավիճակը հանդարտեցնելու համար դատավորն ընդմիջում հայտարարեց:

Նիստերի դահլիճի ապակե պատնեշից այս կողմ գտնվող քաղաքացիներն էլ վիճաբանեցին դատական կարգադրիչների հետ:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031