Հատված հասարակական-քաղաքական գործիչ Գուրգեն Եղիազարյանի հարցազրույցից
– Պարոն Եղիազարյան, օրերս երկրի նախագահը ՏԻՄ ղեկավարների առաջ ելույթ ունեցավ ու ասաց, որ այլևս չպետք է գողանան և պետք է ապրեն իրենց արդար աշխատանքով։ Դա ձեզ հույս ներշնչում է, որ մեր երկրում բացասական երևույթները կվերանան։
– Հույս կներշնչեր, եթե նա այդ ամենն ասեր ուղիղ տասը տարի առաջ։ Ասեր, որ պետք է չթալանեն, որ պետք է չգռփեն, որ պետք է այլանդակություններ չանեն։
Բայց գնալուց երեք ամիս առաջ ասում է, որ՝ ի՞նչ։ Այսինքն՝ մեզ լսել է տալիս, որ ինքն ուզում է երկիրը կանգնեցնել լրիվ նոր ճանապարհի վրա՞։
– Այսինքն՝ որ չգնա, մնա վարչապետ։
– Իհարկե, որ մնա։ Որպեսզի մեզ ասի՝ 2040-ին կլինենք 4 միլիոն։ Որ այլևս թալան չի լինելու, որ դատավորներն արդար որոշումներ կկայացնեն, որ հարյուր հազարավոր եվրոներ այս մեր սակավ բյուջեից էլ չի փոխանցվելու սխալ դատավարությունների հետևանքով։ Այսպես է՝ սրանք պատվերով որոշումներ են կայացնում, հետո եվրադատարանը մեծ տուգանքներ է նշանակում, և, չգիտես, թե ինչու, դրանք վճարվում են ոչ թե դատավորների, այլ՝ ՀՀ քաղաքացիների հաշվին։
Հիմա՝ ի՞նչ, տասը տարի էր անհրաժեշտ հասկանալու համար, թե արդարություն է հարկավոր, որպեսզի երկիրն անապատ չդառնա՞։ Որ հայաստանցին չթողնի-չփախչի՞ իր հայրենիքից։
– Դե, ասում են ՏԻՄ-ը կայացման ընթացքի մեջ էր, դրա համար էլ վերապահումներով էինք մոտենում։
– Ի՞նչ վերապահումներ են դրանք։ Երբ մարդասպանը երկու ամիս է նստում, իսկ անմեղ մարդը՝ տարիներով։
Գոհար ՍԱՐԴԱՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի այսօրվա համարում