Լրահոս
Օրվա լրահոսը

Վերջնական կոլապսից խուսափելու համար հարկավոր էր պարզապես ավելացնել պարտքը. «Ժողովուրդ»

Դեկտեմբեր 13,2017 12:12

Միանգամայն սպասելի էր, որ կառավարությունն օրերից մի օր խորհրդարան կներկայացնի «Պետական պարտքի մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը՝ նախատեսելով բարձրացնել պարտք կուտակելու շեմը։ Սպասելի էր, որովհետեւ Հայաստանի տնտեսությունը, հակառակ իշխանությունների պնդումներին, մահամերձ վիճակում է, ու վերջնական կոլապսից խուսափելու համար հարկավոր է պարզապես ավելացնել պարտքը։

Եվ հետո՝ ֆինանսների նախարար Վարդան Արամյանն ինքն էր մի քանի անգամ հայտարարել, թե առանց պարտք վերցնելու դժվար է տնտեսական աճ ապահովելը, նույնը խոստովանել է նրա տեղակալ Արմեն Հայրապետյանը՝ ասելով, որ եթե պարտք չաներ ՀՀ-ն, «անորոշ երկիր էինք ունենալու»։

Ինչեւէ։ Պետական պարտքի մասին գործող օրենքով բոլոր գործարքները, որոնց համաձայն կառավարության պարտքը գերազանցում է ՀՆԱ 60 տոկոսը, պետք է առ ոչինչ համարվեն։ Հիմա կառավարությունն ԱԺ ներկայացրած նախագծով փաստացի առաջարկում է հանել այդ սահմանափակումը, նախագծով առաջարկվում է չարգելել ՀՆԱ 60 տոկոսի շեմը գերազանցող վարկեր վերցնելը, բայց այդ դեպքում կառավարությունը պետք է հստակ ծրագիր ներկայացնի, թե ինչպես է հետագայում պարտքի բեռը նվազեցնելու եւ թույլատրելիի սահմաններում պահելու, իսկ վերցրած վարկերը պետք է ծախսի միայն այնպիսի ծրագրերի վրա, որոնք կնպաստեն տնտեսական աճին։

Համաձայնեք, հրաշալի են մտածել՝ մի կողմից օրենքում պահում են ՀՆԱ 60 տոկոսը չգերազանցելու արգելքը, մյուս կողմից՝ թույլատրում են այն շրջանցել համապատասխան պայմանների դեպքում:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031