Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ընտանեկան բռնության մասին օրենքը վերջնական ընդունվեց՝ 75 կողմ ձայներով

Դեկտեմբեր 13,2017 12:01

Աղմուկ բարձրացրած «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության եւ ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքի նախագիծն այսօր երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունվեց՝ 75 կողմ, 12 դեմ եւ 8 ձեռնպահ ձայներով:

Օրենքի նախագծի հիմնական զեկուցող Վիգեն Քոչարյանին հաջողվեց եւս երկու պատգամավորի համոզել, որ օրենքը դրական արդյունք կունենա: Առաջին ընթերցման ժամանակ կողմ էր 73 պատգամավոր, իսկ այսօր կողմ էր 75-ը: Նրանք, ովքեր կատեգորիկ դեմ էին այս նախագծին, իրենց դիրքորոշումը չեն փոխել, նորից դեմ քվեարկեցին: Իսկ ձեռնպահ քվեարկողների թիվն ավելացավ երկուսով: Առաջին ընթերցման ժամանակ ձեռնպահ էր 6 պատգամավոր:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031