Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուսաստանաբնակ բարեգործի շնորհիվ սահմանամերձ Ոսկեպարը գազ կունենա

Դեկտեմբեր 13,2017 11:51

Երկու տարի է, ինչ Տավուշի մարզի սահմանամերձ Ոսկեպար գյուղ գազատար է անցկացվել, սակայն գյուղացիները բնական գազ չեն ստանում, քանի որ հնարավորություն չունեն գազատարից դեպի իրենց առանձնատներ խողովակագծեր անցկացնելու աշխատանքների համար վճարելու: Այժմ խնդիրը լուծվում է, ծննդով Ոսկեպարից, Ռուսաստանի Դաշնությունում բնակվող գործարարներից մեկը ստանձնել է վճարել այդ ճյուղավորումներն անցկացնելու ծախսերի գումարը:

59-ամյա գործարարը չի ցանկանում, որ իր անունը հրապարակվի: Ոսկեպարի վարչական ղեկավար Սերոբ Մախսուդյանն ասաց, որ այժմ նախահաշվարկ է կատարվում, գյուղի տների գազաֆիկացումը կկատարվի 2 փուլով: Դեռ ճշտված չէ գումարի չափը, որ պետք է ծախսվի այդ նպատակով, սակայն ոսկեպարցի բարեգործը պատրաստակամ է այն վճարելու:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031