Հայաստանի հեծանվորդների առաջատար Էդգար Ստեփանյանը դեկտեմբերի 15-ին եւ 16-ին Պորտուգալիայում կմասնակցի հերթական վարկանիշային մրցաշարին, որտեղ հանդես կգա սկրեչ մրցաձեւում: Էդգարի անձնական մարզիչ Արմեն Գյոզալյանի փոխանցմամբ, իրենք հայտ ներկայացրել են նաեւ 4 կմ հետապնդումով վազք մրցաձեւում, սակայն տեղում կկողմնորոշվեն մասնակցել, թե՝ ոչ:
«Էդգարը մրցաշրջանի ավարտին էլ լավ մարզավիճակում է եւ տրամադրված է մարտական»,- ասում է Արմեն Գյոզալյանը:
Հայ հեծանվորդը պայքարում է հաջորդ տարի Նիդերլանդներում կայանալիք աշխարհի առաջնությունում հանդես գալու համար, որին կկարողանան մասնակցել 24 լավագույնները: Այժմ Էդգար Ստեփանյանը վարկանիշային աղյուսակում 21-րդն է:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ