Լրահոս
Օրվա լրահոսը

Երբ հայկական մամուլն ու հեռուստատեսությունը բացում են աչքերը

Դեկտեմբեր 13,2017 13:30

Վերջերս Հ1-ով սկսել են մի քանի լավ հաղորդումներ ցուցադրել, որոնք կարելի է դիտել ընտանիքով: Հաղորդումներ, որոնք աստվածասիրություն ու հայրենասիրություն են դաստիարակում:

Դրանցից են, օրինակ, «Հավատի խորհրդավոր ուղին», «Ճանապարհ», «Կյանքը սահմանին» եւ նմանատիպ մի քանի այլ հաղորդումներ: Սրանք հաղորդումներ են, որ մեծերն ու փոքրերը կարող են դիտել միասին: Մենք ընտանիքով ենք դիտում:
Վերջերս էլ «Օրակարգից» հետո, դեռ չէի հասցրել անջատել հեռուստացույցը, մեկ էլ սկսվեց «Բացիր աչքերդ» հեռուստանովելը: Դիտեցի, հուզվեցի: Սիրտս վկայում է, որ ֆիլմ է երկիրը սիրելու, անձնվիրության (պապը, ով չէր ուզում թոռներին գիշերօթիկ տանել), պատասխանատվության, զղջումի ու միասին հայրենի տուն կառուցելու մասին: Ու այս ամենը արտագաղթի ֆոնի վրա: Երեւանն էլ շատ գեղեցիկ է պատկերված:

Սիրում եմ այսպիսի բաները: Երանի ավելի շատ լինեն նման հաղորդումներ, լրագրողներ, նկարահանողներ ու որոշում կայացնողներ: Լավ հաղորդումները, ֆիլմերն ու զրույցները պատասխանատվության, ներողամտության, զղջման, հայրենասիրության ու բարության մասին մեզ բոլորիս ավելի լավը կարող են դարձնել:

Համաձայն ձեր մասնագիտության, ձեզ տրված է ժողովրդի մեջ բարի բաներ տարածել, ու այդ իշխանությունը պետք է օգտագործել: Այն ժամանակ բռնությունն էլ կքչանա ընտանիքում, բարությունն ու սերն էլ կշատանա: Բարի երթ բոլորիս:

 

ԱՐՄԵՆ ՀԱՐԵՅԱՆ

«Առավոտ»

12.12..2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031