Լրահոս
Օրվա լրահոսը

Մեղրը՝ մի շարք հիվանդությունների բուժման համար

Դեկտեմբեր 13,2017 12:30

Մասնագետները բազմիցս են ապացուցում մեղրի օգտակարությունը եւ բարերար ազդեցությունը տարատեսակ հիվանդությունների բուժման դեպքում: Դրանցից մի քանիսը ներկայացնում ենք ստորեւ:

Աչքի երջերաթաղանթի բորբոքման՝ կերատիտի, կոնյուկտիվիտի եւ եղջերաթաղանթի խոցի դեպքում, խորհուրդ է տրվում աչքը թրջել մեղրի լուծույթով, կամ աչքի մեջ դնել մի փոքր մաքուր մեղր: Սկզբում զգացվում է թույլ այրոց, որը շուտով ցավի հետ միասին վերանում է:

Լավ արդյունք է տալիս նաեւ մեղրի եւ սուլֆանիլամիդների կոմբինացված օգտագործումը: Վերջիններս օժտված են ուժեղ արտահայտած միկրոբային ազդեցությամբ:
Ակնաբուժության մեջ մեղրը օգտագործվում է նաեւ որպես աչքի քսուքների հիմք՝ վազելինի փոխարեն: Օրինակ՝ սուլֆիդային քսուքի պատրաստման համար:

Մրսածության հետեւանքով առաջացած հիվանդությունների բուժման համար շատ օգտակար է լորենու մեղրը, որն ունի ուժեղ բուժիչ ազդեցություն: Մեկ բաժակ տաք թեյի մեջ լուծել մեկ ճաշի գդալ լորենու մեղր եւ ընդունել օրը 2-3 անգամ:

Գրիպի դեպքում լավ միջոց է 1:1 հարաբերությամբ պատրաստված մեղրի եւ սխտորի խառնուրդը: Ընդունել քնելուց առաջ՝ մեկ ճաշի գդալ, վրայից խմել եռացրած ջուր:
Գրիպի դեպքում օգտակար է նաեւ մեղրից եւ սխտորից հավասար քանակությամբ պատրաստված խառնուրդը: Խառնուրդը քսել կամ կաթեցնել քթանցքերին եւ պարբերաբար շնչել խառնուրդից անջատվող գազերը:

Բերանի խոռոչի բորբոքային հիվանդությունների դեպքում խորհուրդ է տրվում օգտագործել հետեւյալ խառնուրդը. 4 գրամ բորաթթվի նատրումային աղին ավելացնել 30 գրամ մեղր եւ լավ խառնել: Խառնուրդից վերցնել 1 գդալ եւ լեզվով քսել բերանի խոռոչին: Այս դեղամիջոցը հատկապես օգտակար է բերանի խոռոչի կանդիդոմիկոզի, աֆտոզային ստոմատիտների եւ անգինայի դեպքում:

Բերանի լորձաթաղանթի վնասվածքների դեպքում մեղրը ցուցաբերում է լավ արտահայտված բուժական ազդեցություն:

Պատրաստել մեղրի ջրային լուծույթ եւ ողողել բերանը, կամ երկար ժամանակ պահել բերանում: Բուժումը ավելի լավ է ընթանում մեղրահացի դեպքում, քանի որ այն պարունակում է վիտամինների ավելի մեծ քանակ, ծաղկափոշի եւ մոմ, որոնք միաժամանակ բարերար ազդեցություն են ունենում լնդերի եւ ատամների վրա:
Պետք է ի նկատի ունենալ, որ մեղրը, ի տարբերություն շաքարների, ատամների վրա չի ունենում քայքայիչ ազդեցություն:

Մանկական սակավարյունությունը կարելի է բուժել հետեւյալ կերպ. 1 բաժակ կաթի մեջ լուծել մեկ աղանդերային գդալ մեղր եւ պարբերաբար խմեցնել երեխային: Հարկ է նշել, որ նշված քանակի մեղրը պարունակում է 80-100 կալորիա, իսկ կաթը 100-120 կալորիա էներգիա, հետեւաբար այս խառնուրդը նաեւ սննդարար է:

Հյուծված երեխաների կշռի ավելացման համար խորհուրդ է տրվում նրանց համար պատրաստվող մի շարք կերակուրներին՝ կաթ, շոռ, մրգաշիլաներ եւ այլն, ավելացնել մեկ թեյի կամ մեկ ճաշի գդալ մեղր: Չմոռանալ հաշվի առնել երեխայի տարիքը եւ նրա օրգանիզմի առանձնահատկությունները:

 

Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ

«Առավոտ»

12.12..2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031