Այսօր խորհրդարանում լրագրողները գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանից փորձում էին ճշտել`շա՞տ են Հայաստանում գողացող գյուղապետերը եւ համայնքային գումարների ո՞ր մասն է անարդյունավետ ծախսվում:
Հիշեցնենք, գողացող գյուղապետերի մասին խոսել էր նախագահ Սերժ Սարգսյանը`համայնքների միության 6-րդ խորհրդաժողովում: Նա ասել էր, որ հունվարից այլեւս թույլ չեն տա, որ գյուղապետերը թալանեն:
Ատոմ Ջանջուղազյանն ասաց`գողացող գյուղապետերն այնքան են, որքան այդ մասին հրապարակվել է`գործեր են հարուցվել եւ այլն: Այլ դեպքերից ինքը տեղյակ չէ: Նաեւ չգիտի, թե որքա՞ն է համայնքային գումարների ծախսի արդյունավետությունը: Լրագրողներից մեկն այլ ձեւակերպմամբ տվեց հարցը: Ատոմ Ջանջուղազյանը նկատեց. «Գնահատելի է ձեր համառությունը: Դուք համառ եք, բայց ես էլ պակասը չեմ»:
Մանրամասները` տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ