Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը ընդգրկվել է ՀՀ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից կազմակերպված 2017 թվականի «Տարվա 10 լավագույն մարզիկներ» մրցույթին մասնակցող մարզիկների ցանկում:
Սահմանված նոր կանոնակարգի համաձայն Հայաստանի լավագույն մարզիկներն ընտրվելու են հավատարմագրված լրագրողների եւ sms քվեարկության միջոցով, որին կարող են մասնակցել բոլորը:
Արդեն մեկնարկել է sms քվեարկությունը և երկրպագուները, որոնք ցանկանում են ընդգրկել Հենրիխ Մխիթարյանին տարվա լավագույն մարզիկների տասնյակում պետք է հաղորդագրություն ուղարկեն 1006 կարճ համարին եւ նշեն մեր ֆուտբոլիստի համարը նախարարության կողմից հրապարակված անվանացանկում՝ 18: Խորհրդանշանական է, որ 18-ը նաեւ Մխիթարյանի խաղային համարն է մեր ազգային հավաքականում:
Քվեարկությանը շարունակվելու է մինչեւ 2017 թվականի դեկտեմբերի 25-ը ժամը 18:00-ն, մեկ հեռախոսահամարից կարելի է ուղարկել միայն մեկ SMS հաղորդագրություն (արժեքը՝ 50 ՀՀ դրամ):
ՀՖՖ
Էս ի՞նչ նոր ձևեր եք հորինել` SMS-երով փող աշխատելու: Կարողա՞ ստեղ էլ է Մուրինյոն խանգարում, որ Հենոն տեղ գտնի Հայաստանի 10 լավագույն մարզիկների կազմում: Անպայման պետք է SMS ուղարկե՞նք, որ Հենոյին արժանավոր համարեք: Առանց SMS-երի էլ Հենոն ժողովրդի կողմից այնքան է սիրված, որ դուք ինքներդ կհեղինակազրկվեք, եթե նրան չմտցնեք լավագույն տասնյակի մեջ: