ԱԺ ՀՀԿ-ական գործարար պատգամավոր Սամվել Ալեքսանյանն ուզում է, որ Հայաստանում ոչ մի աղքատ մարդ չլինի ու դրա համար ինքը աշխատատեղեր է ստեղծում: «Աշխատատեղեր ստեղծվում են, արեք նայեք։ Լիքը տեղեր կան»,- խորհրդարանում լրագրողներին ասաց նա: Երկար բացակայությունից հետո նա այսօր մասնակցում էր արտահերթ նիստի աշխատանքներին:
Դիտարկմանը, թե այդ աշխատատեղերը ի՞ր բիզնեսի արդյունքում են ստեղծվում, Ալեքսանյանը հերքեց՝ պնդելով, որ դա իր աղջկա բիզնեսն է։
«Հայաստանում շատերը չեն կարողանում բիզնես դնել, որովհետեւ իմ դասերին չեն մասնակցում։ Տունը երեխեքին դասեր եմ տալիս, թե ոնց անեն բիզնես»,- ասաց Սամվել Ալեքսանյանը: Երկրի ներկայիս վիճակն, ասաց, իրեն շատ է անհանգստացնում, ուստի. «Ամեն ինչ անում ենք, որ աշխատատեղ ստեղծենք, մեր ժողովուրդը աշխատի, ապրի, երկրից էլ դուրս չգնա»:
Այլ մանրամասները`տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ