Անգլիայի մայրաքաղաքում ընթացող շախմատի «London Chess Classic» գերհզոր մրցաշարի վերջին տուրում գրոսմայստեր Լեւոն Արոնյանը պարտություն կրեց: Հայաստանի լավագույն շախմատիստը, որ նախորդ ութ տուրերում ոչ-ոքիներ էր արել, վերջին տուրում սպիտակներով պարտվեց աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենին եւ 4 միավորով պայքարն ավարտեց յոթերորդ հորիզոնականում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ