Լրահոս
Օրվա լրահոսը

Ավստրալական ABC-ն ծաղրել է Ադրբեջանը ժողովրդավար ներկայացնող հրապարակումը. (Տեսանյութ)

Դեկտեմբեր 11,2017 22:35

Ավստրալական ABC հեռուստաալիքի հաղորդավար Փոլ Բերին Media Watch հաղորդման ժամանակ  ծաղրել է West Australian պարբերականում տպագրված «Բաքուն դեպի ապագա» վերնագրված հոդվածը, որում Ադրբեջանի մայրաքաղաքը ներկայացվում է որպես ժողովրդավար երկիր և համեմատվում Արևմտյան Ավստրալիա նահանգի մայրաքաղաք Պերտի հետ:

«Ձեզնից որևէ մեկը երբևէ լսե՞լ էր Արևմտյան Ավստրալիայի և Ադրբեջանի կապի մասին»,- հարցադրում է կատարում հաղորդավարը՝ հավելելով, որ իրենք չէին լսել, մինչև որ West Australian պարբերականը հրապարակեց 3 էջանոց հոդված՝ Բաքվի ու Պերտի նմանությունների մասին՝ նշելով, որ երկուսն էլ աշխարհիկ, լավ կրթված հասարակություններ ունեցող երկիր են՝ գինու, համեղ ուտելիքի և «Եվրատեսիլի նկատմամբ սիրով:

«Եվ իհարկե նրանք երկուսն էլ ազատություն սիրող ժողովրդավարություններ են»,- հեգնում է հաղորդավարը:- Չնայած տարօրինակ կերպով 2013թ. Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այնքան մեծ ժողովրդականություն էր վայելում, որ նա ընտրվեց երրորդ ժամկետով, նախքան ընտրատեղամասերը կհասցնեին բացվել… Եվ այնքան հայտնի էր, որ դրանից երկու տարի անց երկու խոշոր ընդդիմադիր կուսակցություններն անգամ անհանգստություն չպատճառեցին իրենց մասին հիշեցնելով»:

Հաղորդավարը հիշեցնում է BBC-ի հոդվածն Ադրբեջանի մասին, ըստ որի՝ վերջին 2 տարում Ադրբեջանի իշխանությունները բանտ են նետել գրեթե բոլոր քննադատներին, այդ թվում լրագրողների, քաղհասարակության ակտիվիստների, իրավապաշտպանների և իրավաբանների: Հաղորդավարը նշում է, որ այդ ամենը, սակայն, թերթի հրապարակման մեջ ներառված չէ, և ոչ էլ այն, որ Ադրբեջանն աշխարհում մամուլի ազատության ինդեքսում 180 երկրների շարքում զբաղեցնում է 162-րդ հորիզոնականը:

Բերին նաև փաստում է, որ հոդվածագիրը չի նկատել անգամ Ադրբեջանում կոռուպցիայի բարձր մակարդակը: Փոխարենը, ինքը հիշեցնում է «Ադրբեջանական լվացքատուն» փողերի լվացման սխեման, որի միջոցով 2.9 մլրդ դոլար է ծախսվել Ադրբեջանի կողմից եվրոպացի քաղաքական գործիչներին և լրագրողներին կաշառելու համար:

Վերջում հաղորդավարը հեգնանքով հիշեցնում է, որ նշված հոդվածի համար դեպի Ադրբեջան ճամփորդության ծախսերը կատարվել է Ադրբեջանի հյուպատոսության կողմից:

«Պարզ է, որ The West Australian պարբերականը միլիոնավոր դոլարներ իր հաշվից չի ծախսել, այլ այն կոռումպացված պետությունից ընդունել է  թռիչքի և հյուրանոցում մնալու անվճար  հրավեր. պետություն, որը փակի տակ է  պահում լրագրողներին և հետո արհամարհում է կամ անտեսում է երկրի առջև ծառացած խնդիրները»,- եզրափակում է Փոլ Բերին:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031