Լրահոս
Օրվա լրահոսը

Կոռուպցիոն սկանդալում հայտնված դատավորի որդին հոսպիտալացվել է ոչ թե հոգեկան, այլ ֆիզիկական խնդիրներով

Դեկտեմբեր 11,2017 19:55

Շենգավիթի նախկին դատավոր, կաշառք պահանջելու ու ստանալու համար մեղադրվող Իշխան Բարսեղյանի որդին հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ չունի: Այս մասին Aravot.am-ին հայտնեց Իշխան Բարսեղյանի պաշտպան՝ փաստաբան Վարդուհի Էլբակյանը:

Հիշեցնենք, որ Իշխան Բարսեղյանի որդին՝ Ռազմիկ Բարսեղյանը, «ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ, այժմ ԶՈւ Կանազի հոսպիտալում է, նա հոգեկան խանգարում է ստացել բանակում՝ ԼՂՀ Մարտունի-3 զորամասում, որտեղ ժամկետային զինծառայող էր:

«Այո՛, Իշխան Բարսեղյանի որդին հիմա գտնվում է հոսպիտալում, բայց դա ոչ թե հոգեկան խնդիրների հետ է կապված, այլ ֆիզիկական առողջական խնդիրների: Այն, որ երիտասարդը խնդիրներ է ունեցել բանակում ու դրա հետ կապված հոգեկան խնդիրներ են առաջացել, դրա վերաբերյալ որեւէ տեղեկատվության ես չեմ տիրապետում, բացի այդ իր հարազատներից էլ չեմ լսել, որ որդին նման խնդիրներ է ունեցել, որն առաջացել է բանակում»,- Aravot.am-ին ասաց Վարդուհի Էլբակյանը:

Aravot.am-ը երիտասարդի առողջական խնդիրների մասին հետաքրքրվեց նաեւ ՊՆ-ից, որտեղից խոստացան տեղեկություններ ճշտել ու տրամադրել վաղը:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031