Լրահոս
Օրվա լրահոսը

«Հենց այդ գիշերվանից էլ սկսեց ցեղասպանությունը». Օգանեսովը հիշում է Սումգայիթի ու Կիրովաբադի ջարդերը

Դեկտեմբեր 11,2017 19:01

Հայ փախստականների «Ահազանգ» ՀԿ նախագահ Գրիշա Օգանեսովը Սումգայիթի ջարդերից քսանինը տարի անց չի մոռացել հայերի նկատմամբ ցեղասպանական գործողությունների մանրամասները:

Ըստ նրա՝ Սումգայիթին զուգահեռ ջարդեր էին սկսվել Կիրովաբադում, բայց այստեղ ջարդերը կարճ տեւեցին:

«Պատրաստ չէին, դա երեւի փորձ էր, տեսնեն՝ ինչ կստացվի, դռներն ու պատուհաններն էին ջարդում: Փետրվարից սկսած մինչեւ նոյեմբերի կեսերը պատրաստվում էին, որ նույն սցենարը կրկնեն Կիրովաբադում»,- այսօր «Նոյան տապան» ակումբում հիշում էր Օգանեսովը՝ պնդելով, որ հայերի նկատմամբ ջարդերը պետական մակարդակով կազմակերպված էին, որովհետեւ ինքը լավ է հիշում՝ ինչպես հրապարակից ադրբեջանցի երիտասարդները դուրս եկան՝ ուղղվելով դեպի հայաբնակ բնակավայրերը՝ ոստիկանների ուղեկցությամբ:

«Այդ օրվանից զգացինք, որ վատ է լինելու, չնայած մեկ է ժողովրդի սրտում կար, որ Սումգայիթի դեպքերը նորից չեն կարող կրկնվել»,- շարունակեց բանախոսը:

Ըստ նրա՝ նոյեմբերի քսաներկուսից մի քանի հարյուրի հասնող հայեր հավաքվել էին եկեղեցու մոտ՝ որոշելու ինքնապաշտպանական ինչ ձեւերի են դիմելու ու հենց այդ օրերին էր, որ եկեղեցի էին գալիս թուրքական բնակավայրերի հայեր՝ ապաստան խնդրելու, առաջինը հենց նրանց վրա են թուրքերը հարձակվել. «Հենց այդ գիշերվանից էլ սկսեց ցեղասպանությունը»:

Պարոն Օգանեսովի խոսքով, այդ ջարդերից հետո Ադրբեջանի տարածքում ոչ մի հայ չմնաց, բոլորը դուրս եկան:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031