Լրահոս
Օրվա լրահոսը

Ընդդիմադիր պատգամավորը չի հավատում նախագահի հայտարարություններին

Դեկտեմբեր 11,2017 17:50

Ի տարբերություն «Ծառուկյան» խմբակցության ընդդիմադիր պատգամավոր Սերգեյ Բագրատյանի, «Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանն իրատեսական չի համարում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի` 10 հազար դոլարին համարժեք մեկ շնչի հաշվով ՀՆԱ ունենալու մասին հայտարարությունը:

Խորհրդարանում, լրագրողների հետ զրույցում Արամ Սարգսյանն ասաց. «Նման տնտեսություն ունենալու պայմաններում, երբ որ մոնոպոլիզացված է, ժամանակին էլ սա կոչվում էր կազմակերպված պետություն, սա պարզապես անհնարին է: Ես չեմ տեսնում, որ այսօրվա իշխանությունը ցանկություն ունի փոխվելու կամ քայլեր է անում փոփոխության համար: Հետևաբար, սա ասվել է ասվելու համար»:

Լրագրողներից մեկը հարցրեց`հնարավո՞ր է նման հայտարարությունները Սերժ Սարգսյանն անելով իր վարչապետության համար հող է նախապատրաստում, Արամ Սարգսյանը պատասխանեց. «Գիտեք ինչ, երբ հայտարարվում է, որ վարչապետ դառնալու մտադրություն չունեմ, սահմանադրական փոփոխություն արվեց պարզապես նրա համար, որ տեսնում էր, թե խորհրդարանական կառավարման համակարգն ավելի լավն է, սա արդեն բավարար հայտ է, որ նորից կփորձի մնալ որպես ՀՀ համար մեկ դեմք»:

Արամ Սարգսյանը նման հայտարարությունները դիտարկում է ոչ միայն քաղաքական համատեքստում, այլ դրանց իրատեսության: «Չկան քայլեր, որոնք արվում են, որ այս հայտարարություններն իրականություն դառնան»,- ասաց Արամ Սարգսյանը`հավելելով, որ եթե հանրապետության ղեկավարը նման տեսլական ունի, ապա 2018 թվականի բյուջեի ուղերձում պետք արտացոլեր: Մինչդեռ, գալիք տարվա բյուջեն Արամ Սարգսյանն այսպես է որակում. «Ամենից թույլն էր»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031