Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, որն այսօր մեկնել է Սիրիայում ռուսական Հմեյմիմ ավիաբազա, կարգադրել է երկրի պաշտպանության նախարարությանը սկսել ռուսական զորքերի դուրսբերումը Սիրիայից:
Պուտինը նշել է, որ ռուսական զինված ուժերը սիրիական բանակի հետ ջախջախել են Սիրիայում առավել վտանգավոր ահաբեկչական խմբավորումները:
«Այդ կապակցությամբ ես որոշում եմ ընդունել. Սիրիայի Արաբական Հանրապետությունում գտնվող ռուսական զինվորական կոնտինգենտի մեծ մասը վերադառնում է տուն՝ Ռուսաստան»,- ասել է Պուտինը՝ ելույթ ունենալով ռազմաբազայի զինվորականների առաջ:
Այնուամենայնիվ, Պուտինը նշել է, որ եթե ահաբեկիչները փորձեն խաթարել Սիրիայի խաղաղությունը, Ռուսաստանը նոր, առավել հզոր հարված կհասցնի նրանց:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ