Լրահոս
Օրվա լրահոսը

Նախագահի հայտարարությունը Վարդան Արամյանի համար ցուցում է

Դեկտեմբեր 11,2017 16:30

«Եթե ուզում ես հավակնել բարձր տնտեսական աճի, պիտի շատ ավելի արագ բարեփոխում իրականացնես»,- սա ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանի կարծիքն է`նախագահ Սերժ Սարգսյանի`իր գնահատմամբ տված ցուցումի մասին:

Շաբաթ օրը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ելույթ ունենալով Հայաստանի համայնքների միությունում՝ իր ելույթում, մասնավորապես, ասել էր. «Մի քանի տարի հետո մենք հասնելու ենք 10 հազար դոլարին համարժեք մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ի: Դա ենթադրում է նոր որակի ենթակառուցվածքներ եւ համայնքային ինստիտուտներ, ինչպես նաեւ ֆինանսավորման այլընտրանքային եւ նորարարական մոտեցումներ»:

Վարդան Արամյանն ասում է, որ Սերժ Սարգսյանի կողմից հրապարակված որեւէ ցուցանիշ ինքը միշտ ընդունում է որպես հանրապետության նախագահի կողմից տրվող ցուցում: Այդ ցուցումը նախարարի համար նշանակում է`«պետք է ավելի բարձր ցուցանիշներ ունենանք եւ ջանքեր գործադրենք դրա համար»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031