Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանում խոչընդոտվում է ներդրումային բիզնեսը. օֆշորի գործով պաշտպան (տեսանյութ). «Ա1+»

Դեկտեմբեր 11,2017 16:28

Հանրային հնչեղություն ունեցող «օֆշորի գործը» դատական նոր փուլում է։ Մեղադրյալ Աշոտ Սուքիասյանի պաշտպանները վերաքննիչ բողոք են ներկայացրել։ Պաշտպան Կարեն Հակոբյանի պնդմամբ՝ Հայաստանի Հանրապետությունում որոշակի խոչընդոտներ են ստեղծվում ներդրումային ծրագրերի համար։

«Աշոտ Սուքիասյանը զբաղվել է ձեռնարկատիրական գործունեությամբ, որի արդյունքում կատարել է բիզնես ծրագրով նախատեսված 4 տարվա ծրագիրը մեկ տարում, սակայն այժմ նա ունի մեղադրյալի կարգավիճակ։ Նրա կողմից պետք է ստեղծվեր շուրջ 10 հազար աշխատատեղ։ Սույն գործով արդեն կայացվել է դատական ակտ։ Վերջինս դատապարտվել է 16 տարվա ազատազրկման այն բանի համար, որ նա փորձել է բիզնեսով զբաղվել Հայաստանի Հանրապետությունում։ Նա դատապարտվել է խարդախության, փողերի լվացման և հարկերից խուսափելու համար։ Փաստացի՝ դատական ակտում բացակայում են այդ հանգամանքները։ Դրանով էլ պայմանավորված՝ ներկայացրել ենք վերաքննիչ բողոք»,- նշում է Կարեն Հակոբյանը։

Մանրամասն՝ կարդացեք այստեղ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031