Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ծառայությունը խանգարո՞ւմ է կրթություն ստանալուն. մեկնաբանում են զինծառայողները (Տեսանյութ)

Դեկտեմբեր 11,2017 15:20

Զինծառայող Սամվել Սարգսյանը համոզված է, որ բանակն ու կրթություն ստանալն իրար չեն խանգարում: Aravot.am-ի հետ զրույցում նա ասում է. «Ծառայության մեջ էլ ես ձեռք բերում այնպիսի երեւույթներ, որոնք հետագայում կօգնեն կրթություն ստանալուն»: Սամվելի խոսքով՝ ով ի վիճակի է, պետք է ծառայի հայրենիքին:

Զինծառայող Արիս Ադամյանն էլ մինչեւ զորակոչվելը սովորել է ԵՊՀ-ում՝ քաղաքագիտության ֆակուլտետում: Զորացրվելուց հետո մտադիր է ուսումը շարունակել:

«Չեմ կարծում, թե ծառայությունը խանգարում է կրթություն ստանալուն, պարզապես երկու տարին փոքր-ինչ մեծ ժամանակահատված է: Հնարավոր է՝ մի տարում սովորածդ մոռանաս: Բայց մնացածին չի խանգարում»,-մեզ հետ զրույցում ասում է նա:

Մանրամասն՝ տեսանյութում:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Azat says:

    եթե 18 տարեկանում զորակոչվելուց , ծառայության 2 տարվա ընթացքում ուսանողը մոռանում է իր ստացած 1 տարվա Գիտելիքներ, ապա ի՞նչ կլինի նրա հետ, եթե 4 տարի սովորելուց հետո ասենք 2 տարի մասնագիտական գործ չգտնի: Նա փաստորեն, ըստ հենց իր ասածի, կմոռանա 4 տարվա համախառն Գիտելիքները ու զրոյական վիճակի կգա:

    Էտ դեպքում ու՞մ են պետք իր ուսանողական գիտելիքները:, ու ով ում ա խաբում, համալսարանը ուսանողի՞ն թե ուսանողը աշխատատատուին: Թե ուսանող ու համալսարան միասին խաբում են աշխատատատուին:
    Ու էս դեպքում լրիվ նորմալ ա, որ երիտասարդին ոչ մեկը ոչինչ չի վստահում:

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031