Ադրբեջանցի զինծառայող Ռամիլ Սաֆարովը, որը Հունգարիայում կացնահարել էր հայ սպա Գուրգեն Մարգարյանին, նոր բարձր կոչում է ստացել, գրում է minval.az-ը:
Համաձայն սոցցանցերում տարածված տեղեկությունների՝ որոշ ժամանակ առաջ մայոր Սաֆարովին շնորհվել է գնդապետ- լեյտենանտի կոչում:
2006թ. Սաֆարովը Բուդապեշտում ցմահ ազատազրկման էր դատապարտվել Գուրգեն Մարգարյանին քնած ժամանակ կացնահարելու համար: 2012թ. օգոստոսին Հունգարիան Սաֆարովին արտահանձնեց Ադրբեջանին, որտեղ նախագահ Իլհամ Ալիևը նրան ներում շնորհեց, իսկ պաշտպանության նախարարը՝ մայորի կոչում տվեց:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ