Լրահոս
Օրվա լրահոսը

Համլետ Պետրոսյան. «Հայաստանն աշխարհի ամենաաղքատ երկրների ցանկում է հայտնվել, եւ սա հիշեցնում է միջնադարը» (Տեսանյութ)

Դեկտեմբեր 11,2017 14:57

Դեկտեմբերի 11-ին «Տեսակետ» ակումբում հյուրընկալվել էր Արցախի հնագիտական արշավախմբի ղեկավար Համլետ Պետրոսյանը, որը երկար տարիներ համալսարանում նաեւ «Աղքատության մշակույթ» է դասավանդում:

Նա խոսեց աղքատության մշակույթից, որ բնորոշ է մի շարք երկրների ու նշեց, որ մեզ մոտ շատ հաճախ շփոթում են տնտեսական, քաղաքական պատճառներով աղքատացումը` աղքատության մշակույթի հետ: «Դրանք տարբեր բաներ են, աղքատության մշակույթը բնորոշ է աղքատ հասարակություններին եւ կազմում է հասարակական ընթացքի բաղկացուցիչ մասը: Աղքատության մշակույթը դաժան բան է, դա այն է, երբ աղքատությունը ստիպում է ինքն իրեն վերարտադրել, դա կենսաձեւ է, որին բնորոշ է անտարբերությունը, անպատասխանատվությունը, կամքի բացակայությունը, ընտանիքի հանդեպ պատասխանատվության բացակայությունը»,-ասաց հնագետը:

Մանրամասները` տեսանյութում:

 Համլետ Պետրոսյանը վտանգավոր է համարում, որ իր խոսքերով, իշխանությունները համակերպվում են այն մտքի հետ, թե աղքատությունը մեր կյանքի բաղկացուցիչ մասն է, եւ որ աղքատները ոչ թե մարդիկ են, որոնք կյանքի զանազան հանգամանքների բերումով են աղքատացել, բայց նման են բոլորին, այլ մարդիկ են, որոնք արդեն իսկ ընդհանուր հասարակական ընթացքից շեղված են: Հնագետը նշեց, որ նկատի ունի վերջին շրջանում ԱԺ որոշ պատգամավորների արած հայտարարությունները անվճարունակ խավի, թանկացումների եւ նրա սննդակարգի մասին, ինչն արժանացավ հասարակության բուռն արձագանքին::

«Անկախ նրանից, թե պատգամավորներից ով ինչ եզր պետք է օգտագործի, եւ ինչքան զգույշ պետք է լինի, նրանց փիլիսոփայությունը նույնական է, որ մենք ունենք աղքատներ…Որոնք նման չեն մնացածներին»,- փաստեց բանախոսը:

Ապա հավելեց. «Հայաստանյան իշխանությունների ցինիկ մոտեցումները ցույց են տալիս թե ուր ենք գնում իրականում…Ցավոք, որոշ վարկանշային սանդղակներում Հայաստանն աշխարհի ամենաաղքատ երկրների ցանկում է հայտնվել, եւ սա հիշեցնում է միջնադարը…Հայ հասարակությունը չպետք է համակերպվի այս ամենի հետ, սա չի կարելի հանդուրժել»:

Մանրամասները` տեսանյութում:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031