Լրահոս
Օրվա լրահոսը

Ավագանու «ԵԼՔ» խմբակցությունը հանդես է եկել քննող հանձնաժողով ստեղծելու պահանջով

Դեկտեմբեր 11,2017 14:53

Երևանի քաղաքապետ

ՏԱՐՈՆ ՄԱՐԳԱՐՅԱՆԻՆ

«ԵԼՔ» խմբակցության ղեկավար

ԴԱՎԻԹ ԽԱԺԱԿՅԱՆԻՑ

 

Հարգելի՛ պարոն Մարգարյան,

Հիմք ընդունել «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության 2008 թվականի դեկտեմբերի 26-ի ՀՕ-5-Ն օրենքի (այսուհետ Օրենք) 35-րդ հոդվածի 1-ին մասը Երևանի ավագանու «ԵԼՔ» խմբակցությունը հանդես է գալիս քննող հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությամբ, օրենքով սահմանված կարգով ներկայացնելով քննող հանձնաժողովի ստեղծման պահանջը: Քննող հանձնաժողովի նախագահ կհանդիսանա Արայիկ Էդուարդի Հարությունյանը:

Սույնով Օրենքի 35-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված 2018 թվականին քննող հանձնաժողովի նախաձեռնման իրավունքով «ԵԼՔ» խմբակցությունը քննության առարկա է դարձնում Երևանի քաղաքապետարանի ենթակայության նախադպրոցական ուսումնական հաստատություններում մի շարք երևույթների ուսումնասիրությունը:

Հիմք ընդունելով վերոգրյալը և Օրենքի 35-րդ հոդվածի 4-րդ մասը խնդրում եմ ապահովել «Հանրապետական կուսակցություն» խմբակցությունից և «Երկիր Ծիրանի» խմբակցությունից մեկական ներկայացուցիչ քննող հանձնաժողովի անդամակցության համար:

Կից ներկայացվում է Երևանում տեղական ինքնակառավարմանը վերաբերող հասարակական հետաքրքրություն ներկայացնող Երևանի քաղաքապետարանի ենթակայության նախադպրոցական ուսումնական հաստատություններում ուսումնասիրության ենթակա մի շարք փաստերի նկարագրությունը:

 

Հարգանքով՝  «ԵԼՔ» ԽՄԲԱԿՑՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐ

ԴԱՎԻԹ ԽԱԺԱԿՅԱՆ

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՔՆՆՈՂ ՀԱՆձՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Երևանի քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող նախակրթական մի շարք ուսումնական հաստատություններում անընդհատ նկատվում են չարաշահումներ աշխատանքի կազմակերպման, ապօրինի դրամահավաքների, տնօրենների, դաստիարակների, դայակների մասնագիտական գործունեության, երեխաների նկատմամբ բռնություն գործադրելու, խմբերի խտության և այլ խնդիրների վերաբերյալ: Խնդրահարույց են նաև Երևանի քաղաքապետարանի կողմից տրամադրված դրամական միջոցների ծախսման արդյունավետությունը, ինչպես նաև «Օգնիր մանկապարտեզիդ» համացանցային կայքով հանգանակված գումարների ծախսումը:

Շատ հաճախ բողոքները հնչում են ծնողների կողմից, սակայն դրանք մնում են անանուն և թույլ չեն տալիս պարզել այդ բողոքների իսկությունը: Ծնողներն էլ մտավախություն են ունենում, որ բողոքների հրապարակայնացման դեպքում իրենց երեխաները տվյալ ՆՈՒՀ-երում կենթարկվեն կոշտ վերաբերմունքի, ինչի վերաբերյալ նույնպես կան բողոքներ:

Հաշվի առնելով վերոգրյալը, ելնելով այն փաստից, որ նշված խնդիրների վերաբերյալ «ԵԼՔ» խմբակցությունը քաղաքացիներից ստացել է բազմաթիվ բողոքներ, որոնք վկայում են ՆՈՒՀ-երում դրանց համակարգային բնույթի մասին, ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության 2008 թվականի դեկտեմբերի 26-ի ՀՕ-5-Ն օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասով, «ԵԼՔ» խմբակցությունը նախաձեռնում է Երևանի քաղաքապետարանի ենթակայության նախադպրոցական ուսումնական հաստատությունների գործունեության ուսումնասիրության քննող հանձնաժողով ստեղծելու գործընթացը օրենքով սահմանված կարգով՝ ներկայացնելով համապատասխան պահանջը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031