Լրահոս
Օրվա լրահոսը

Հակոբ Հակոբյանի, Խոսրով Հարությունյանի մանդատը վայր դնելու պահանջը տեղին չէ. Էդմոն Մարուքյան

Դեկտեմբեր 11,2017 13:37

Սոցցանցերում պահանջում են, որ իրենց հայտնի արտահայտությունների եւ աղքատ բնակչության նկատմամբ վիրավորանքի համար ՀՀԿ-ական պատգամավորներ Հակոբ Հակոբյանը եւ Խոսրով Հարությունյանը մանդատները վայր դնեն: Այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը այս առնչությամբ ասաց. «Նման հայտարարություն անելը որեւէ կերպ չի կարող արդարացվել: Աղքատության բարձր ցուցանիշ ունեցող նման երկրում նման վարքը, պահվածքը, հայտարարությունները որեւէ կերպ չեն կարող արդարացվել՝ ոչ քաղաքական իմաստով, ոչ սոցիալ-հոգեբանական, որեւէ իմաստով: Բայց պատգամավորը չի կարող հետապնդվել իր կողմից արված որեւէ հայտարարության համար, եթե դա զրպարտություն, վիրավորանք չէ կոնկրետ անձի հասցեին»: Ըստ նրա, տեղին չէ հիմա պահանջել նրանց այդ հայտարարության համար մանդատը վայր դնել:

Մարուքյանն ասաց, որ նրանք այն պատգամավորներն են, որոնց ընտրել են քաղաքացիները՝ ՀՀԿ-ին ձայն տալով. «Թող մարդիկ տեսնեն ում են ձայն տալիս: Պատգամավորի հետ կանչման մեխանիզմը մեր երկրում, որ ասում են մանդատը վայր դնի, չգիտեմ ինչեր անի, հետեւյալն է՝ պետք է հաջորդ ընտրություններին այդ մարդիկ ձայն չհավաքեն: Բայց բոլորս գիտենք, չէ՞, ոնց են ձայն հավաքում ՀՀԿ-ականները: Ամեն մարզում ձեր մարզի հեղինակությանը, թաղի Ճիժին, որ ասել եք ընտրենք, լավ տղայա, նրան ընտրել եք, այդ ձայնը եկել հասել է Խոսրով Հարությունյանին: Այդ ձայնի հաշվին Խոսրով Հարությունյանը գնացել է դարձել է պատգամավոր: Թող չընտրեին, ես ի՞նչ անեմ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ռուբեն says:

    Հերիք եղավ ընդդիմությունը երկերեսանիություն անի, ձեր ընտրողների աղքատ շերտին ծաղրում ու նվաստացնում են, իսկ դուք պատգամավորներով իրար թասիբ եք պահում: Ինչ է նշանակում, թե պատգամավորը չի կարող հետապնդվել իր կողմից արված որևէ հայտարարության համար, եթե դա վիրավորանք չէ կոնկրետ անձի հասցեին: Ստացվում է, որ բնակչության ամբողջ աղքատ շերտին վիրավորել կարելի է, իսկ կոնկրետ անձին` ոչ: Սա ինչ տրամաբանություն է:
    Երևի ԱԺ-ի բուֆետում հանրապետական պատգամավորների հետ նույն սեղանի շուրջը կատակներ եք անում, հաճոյախոսություններ փոխանակում, ախպերություն անում, բայց երբ գալիս եք նիստերի դահլիճ, կամերաների առաջ ձեզ ժողովրդասեր եք ցուցադրում: Նիկոլն էլ մի երկու սուր ելույթ է ունենում, ծիծաղում եք ու վերջ, դրանով բավարարվում: Փորձեք հիշել ձեր նախընտրական խոստումները և համեմատեք ձեր ներկայիս պահվածքի հետ: Աշխատեք գոնե ձեր խոստումների որոշ մասը կատարել: Իսկ եթե փոքր թվակազմ ունեք և ձեր քվեարկությունը ոչինչ չի փոխում, այդ դեպքում ինչու մանդատները վերցրեցիք: Պարզ հասկացվում է` մանդատները վերցրեցիք, որպեսզի լեգիտիմացնեք ընտրակաշառքներով անցկացված ընտրությունները և տեղավորվեցիք փափուկ աթոռների մեջ` բարձր աշխատավարձով:

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031