Լրահոս
Օրվա լրահոսը

«Ընտրությունները ե՞րբ չեն կեղծվել, հարգելիներս». Ռուստամյանը՝ ընտրակաշառքի, ՍԱՍ-ի Արտակի դեմ պայքարելու մասին

Դեկտեմբեր 11,2017 13:35

«Ընտրությունները ե՞րբ չեն կեղծվել, հարգելիներս: Մենք հենց դա էլ ասում ենք՝ ընտրությունների կեղծիքները մի օր պետք է ավարտվեին»,- այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ հայտարարեց իշխանության մաս կազմող ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:

Նրա խոսքով՝ «Այս ընտրությունների տարբերությունը այն է, որ կեղծիքներ Ընտրական օրենսգրքի հետ կապված, որ տեղամասում լցոնումներ, այն երեւույթները, որոնք մենք ունեցել ենք, թվեր նկարեն, մի ընտրություն կայանա, մի այլ ընտրության արդյունքներ ներկայացվեն, այդպիսի բաներ հո բացառվել են: Միակ պրոբլեմը այս ընտրությունների ժամանակ, որ եղել է, որի դեմ պիտի պայքարենք, ընտրակաշառքն է, որը, այո՛, այնքան է եղել, որը աղավաղել է ընտրությունների ամբողջ գործընթացը: Բայց սա է մենակ հարցը, այլ հարց ընտրական համակարգն այսօր չունի: Հիմա ընտրակաշառքի հարցն է, որը պիտի կարողանանք լուծել եւ դրա դեմ էլ պայքարելու ենք անպայման: Հաջորդ ընտրությունները հաստատ լինելու են շատ ավելի բարձր մակարդակով»:

Հարցին՝ ՍԱՍ-ի Արտակի եղբոր դեմ հնարավո՞ր է պայքարել՝ Արմեն Ռուստամյանը պատասխանեց. «Բոլորի դեմ է հնարավոր պայքարել, էդ ո՞վ են դառել, որ հնարավոր չլինի: Եթե համակարգը սկսեց աշխատել, ընտրական համակարգն այնպես աշխատեց, որ նախ ընտրողը հասկանա, որ իր ընտրությունից բան է կախված, ընտրակաշառքի նաեւ օբյեկտիվ պատճառն այն է, որ ընտրողը վաղուց դադարել է հավատալ ընտրություններին եւ նա համարում է, որ ավելի լավ է այս 10. 20, 5 հազարը վերցնեմ, քան թե սին պատկերացում ունենամ, որ ընտրությունը մի բան է փոխելու: Մարդիկ դրանով գայթակղվել են, գնացել են իրենց կարեւոր ընտրական իրավունքը վաճառել են: Մենք ժամանակին ասում էինք՝ քվեն ուժ է, այդ քվեն ուժ լինելը մարդիկ չեն կարողացել հասկանալ»:

Նա ասաց, որ ընտրակաշառք բաժանողի ձեռքը պետք է կարողանան բռնել. «Ընտրակաշառքը նույն կոռուպցիայի նման բան է»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031