Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Կարօ Փայլան. Էրտողանը Երուսաղէմը իբրեւ Իսրայէլի մայրաքաղաք ճանչցած է նախքան Թրամփը. «Եռագույն»

Դեկտեմբեր 11,2017 12:52

«Եռագույն»Թուրքիոյ Ժողովուրդներու Ժողովրդավարական Կուսակցութեան հայ պատգամաւոր Կարօ Փայլան «Twitter»-ի իր էջին վրայ անդրադարձած է Երուսաղէմը իբրեւ Իսրայէլի մայրաքաղաք ճանչնալու ԱՄՆ-ի նախագահ Տանըլտ Թրամփի յայտարարութեան:

«Իշխող «Արդարութիւն եւ Զարգացում» Կուսակցութիւնը Երուսաղէմը իբրեւ Իսրայէլի մայրաքաղաք ճանչցած է Թրամփէն առաջ։ Այժմ այդ կուսակցութեան պատասխանատուները՝ իրենց աժանագին ցուցադրութիւններով՝ կը փորձեն հանրային ուշադրութիւնը շեղել իրենց գործած անօրէնութիւններէն»,- գրած է Կարօ Փայլան՝ ներկայացնելով իշխող կուսակցութեան եւ Իսրայէլի իշխանութիւններուն միջեւ «Մաւի Մարմարայի» գործով ստեղծուած համաձայնագիրը, ուր կը յիշատակուի, որ համաձայնագիրը կը ստորագրուի Անգարայի եւ Երուսաղէմի միջեւ։ Երուսաղէմը այստեղ նկատի կ՚առնուի իբրեւ մայրաքաղաք, այնպէս ինչպէս Անգարան։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031