«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ցանկանում է զրուցել ակումբի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոյի հետ՝ թիմում իր ապագայի հեռանկարների շուրջ, գրում է Daily Star-ը:
«Ֆուտբոլիստը և նրա գործակալը ցանկանում են նստել և խոսել «Մանչեսթեր Յունայթեդի» մարզչի հետ և հստակեցնել՝ արդյոք նա ապագա ունի Օլդ Թրաֆոլդում»,- գրում է թերթը:
Նշվում է, որ Մխիթարյանին հատկապես անհանգստացրել է այն փաստը, որ ինքը չի մասնակցել «Մաչեսթեր Սիթիի» հետ կարևորագույն խաղին:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ