Անգլիայի առաջնության 16-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդ»-«Մանչեսթեր Սիթի» հանդիպումից հետո ծեծկռտուք է տեղի ունեցել «Օլդ Թրաֆոլդի» հանդերձարանում, գրում է sportbox.ru-ն:
Հաղորդվում է, որ «Սիթիի» երկրպագուներն այնքան բարձր և բուռն էին տոնում մանչեսթերյան դերբիում տարած հաղթանակը, որ դա դուր չի եկել «Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոյին: Վերջինս մոտեցել է «Սիթիի» հանդերձարանին և հյուրերին իր դժգոհությունը հայտնել:
Արդյունքում վեճ է սկսվել պորտուգալացի մասնագետի և «Սիթիի» դարպասապահ Էդերսոնի միջև, որի ժամանակ Մոուրինիոն պլաստիկ շշով հարվածել է դարպասապահին:
Վեճը վերածվել է ծեծկռտուքի երկու թիմերի ֆուտբոլիստների և մարզիչների մասնակցությամբ, որի ժամանակ հոնքի վնասվածք է ստացել «Մանչեսթեր Սիթիի» մարզիչ Խոսեպ Գվարդիոլայի օգնական Միկելե Արտետեն:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ