Լրահոս
Օրվա լրահոսը

Մարզական բակեր՝ հանրապետության քաղաքներին եւ գյուղական համայնքներին (ֆոտոշարք)

Դեկտեմբեր 11,2017 11:49

ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը եւ ՀՀ վարչապետի ավագ օգնական Արամ Վարդեւանյանը հանգստյան օրերին այցելեցին Աբովյան եւ Սեւան քաղաքների բարեկարգված եւ պարզագույն մարզասարքերով համալրված բակեր:

 

Աբովյանի քաղաքապետարանում նրանք հանդիպեցին մարզաշխարհի պատասխանատուներին, մարզադպրոցների տնօրեններին եւ մարզիչներին, լսեցին նրանց հուզող խնդիրները: Նախարար Հրաչյա Ռոստոմյանը նրանց հետ քննարկեց բարձրացված հարցերը եւ խոստացավ շատ արագ լուծումներ գտնել այն առաջարկներին, որոնց լուծումն իր իրավասության ներքո է: Նախարարն ու վարչապետի ավագ օգնականը, օգտվելով առիթից, ունակությունները ցուցադրեցին իրենց նախասիրած մարզաձեւերում:

Այնուհետեւ պարոնայք Ռոստոմյանն ու Վարդեւանյանը եղան Գագիկ Ծառուկյանի անվան մարզադպրոցում, ֆիթնես ակումբներից մեկում, քաղաքի 3-րդ միկրոթաղամասի վերակառուցված մարզական բակերից մեկում:

Հաջորդ կանգառը Սեւան քաղաքի 5-րդ միկրոթաղամասի բազմաֆունկցիոնալ մարզական բակում էր, որտեղ ստեղծված պայմանները շրջակա շենքերի բնակիչներին հնարավորություն են ընձեռում զբաղվել ոչ միայն անհատական մարզումներով, այլեւ խաղային մարզաձեւերով:

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հանձնարարությամբ «Բակային սպորտի զարգացման» հայեցակարգի իրագործման շրջանակներում այս տարի հանրապետության տարբեր մարզերում բարեկարգվել եւ պարզ մարզասարքերով համալրվել է հիսունից ավելի բակ:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031