Դեկտեմբերի 10-ին՝ Մերիդիան ցուցահանդեսային կենտրոնում, անցկացվեց «Թոփ մոդել ԱՊՀ-2017» գեղեցկության միջազգային մրցույթը: Հայաստան են ժամանել 18 երկրների թոփ մոդելներ: Նրանց շարքում են պրոֆեսիոնալ մոդելների ԱՊՀ և նախկին ԽՍՀՄ տարածքից, ինչպես նաև Մերձբալթյան երկրներից, Ռումինիայից և Բուլղարիայից:
Հայաստանից հեղինակավոր ստուգատեսին մասնակցում են մոդելներ Սրբուհի Ավանեսյանը և Սեդա Սարգսյանը: Մոդելները բացի բուն մրցույթից նաև հնարավորություն ունեն մասնակցելու վարպետության դասերի, բացահայտելու Հայաստանը՝ այցելելով տարբեր տեսարժան վայրեր:
Մրցույթում հաղթող ճանաչվեց Ռուսաստանի ներկայացուցիչ Յանա Ռուբցովան։ Հայաստանից Սրբուհի Ավանեսյանը ստացավ 2-րդ թոփ մոդել ԱՊՀ» մրցանակը։