Այսօր մարդու իրավունքների պաշտպանության օրն է: Քիչ առաջ «Հանուն Հայաստան պետության ճակատի» երթն էր՝ ի պաշտպանություն բանտարկյալների եւ «Սասնա ծռերի»: Երթի մասնակիցները Ռադիոտան մոտից՝ Հիմնադիր խորհրդարանի գրասենյակի մոտից նախագահ Սերժ Սարգսյանի մասին տարաբնույթ վիրավորական ցուցապաստառներով քայլերթ արեցին՝ բղավելով ու վանկարկելով՝ «Պավ-լի՛կ, Ա-րա՛մ, Վա-րու-ժա՛ն, ազատություն Սասնա ծռերի՛ն» եւ այլն:
Երթին մասնակցում էին իրավապաշտպաններ, քաղաքական գործիչներ, Ալեք Ենիգոմշյանը, Արթուր Սաքունցը, Պետրոս Մակեյանը, «Հայազն» կուսակցության անդամ Արմեն Հովհաննիսյանը եւ այլք:
Երթի մասնակիցները բողոք-նամակ հանձնեցին միջազգային կազմակերպությունների հայաստանյան ներկայացուցչությանը՝ շնորհավորելով մարդու իրավունքների պաշտպանության օրվա առթիվ եւ պնդելով, որ ՀՀ-ում կան քաղբանտարկյալներ:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ