Այսօր`դեկտեմբերի 10-ին, ժամը 13.10-ի սահմաններում Իջեւան քաղաքի Ազատամարտիկների հրապարակում մոտոցիկլը վրաերթի է ենթարկել հետիոտնին`Իջեւան քաղաքի երաժշտական դպրոցի նախկին տնօրեն, 50-ամյա Սվետլանա Բեգլարյանին: Վերջինս վնասվածքներով տեղափոխվել է Իջեւանի բժշկական կենտրոն: Իջեւանի ԲԿ է տեղափոխվել նաեւ մոտոցիկլի վարորդը, որը Գեղարքունիքի մարզի բնակիչ է: Իջեւանի ԲԿ-ից տեղեկացանք, որ վերջինս ստուգման է ենթարկվել, որի արդյունքում պարզվել է, որ նա ալկոհոլ օգտագործած չի եղել:
Դեպքի վայրում աշխատում են ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 2-րդ դասակի պետավտոտեսուչները: Նրանցից տեղեկացանք, որ վրաերթից մոտոցիկլի պլաստմասե մասը ջարդվել է, որի պատճառով առայժմ չեն կարողացել ճշտել մոտոցիկլի մակնիշը:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ