Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 9-ին ընդունել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին եւ նրա գլխավորած պատվիրակությանը:
Հանդիպմանը, որին մասնակցում էր Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը, քննարկվել են մարդու իրավունքների պաշտպանությանը եւ հայկական երկու պետությունների համապատասխան գերատեսչությունների համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր:
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ