Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Բուժհաստատությունների կառավարման բարձրորակ մասնագետների պատրաստում ԵՊԲՀ-ում

Դեկտեմբեր 09,2017 18:16

ԵՊԲՀ-ում այս տարվա սեպտեմբերին մեկնարկած «Բուժհաստատությունների կառավարում» (MBA in Health Care Management) միջազգային կրթական նոր ծրագիրը հաջողությամբ շարունակում է ընթացքը: Այս ուսումնական տարում 30 տարբեր մասնագետ բժշկական համալսարանում սովորում է կառավարել բուժհաստատությունները:

Ծրագիրն իրականացվում է «Մենեջմենթ Միքս» միջազգային խորհրդատվական կազմակերպության հետ: ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը և ընկերության գործադիր տնօրեն Րաֆֆի Սեմերջյանը ծանոթացան ծրագրի շրջանակում վերանորոգված և վերազինված լսարանային պայմաններին, զրուցեցին սովորողների հետ:

Բժիշկ և ոչ բժիշկ մասնագետների համար մեկ տարի տևողությամբ կրթական ծրագիրն ուղղված է ժամանակակից կառավարչական գործնական գիտելիքների և հմտությունների զարգացմանը:

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը նշեց, որ բուժհաստատությունների կառավարման բարձրորակ մասնագետների պատրաստումը ժամանակի պահանջն է: Նրա խոսքով այս ծրագրի նպատակն է մեր երկրում ներդնել ու զարգացնել «հոսպիտալ մենեջմենթի» գաղափարը , ինչպես նաև ժամանակակից կրթական ծրագրերի միջոցով պատրաստել առողջապահության կազմակերպիչներ:

«Մենեջմենթ Միքս» ընկերության գործադիր տնօրեն Րաֆֆի Սեմերջյանն էլ նշեց, որ այս բուհի հետ համագործակցությունը պատահական չէ, քանի որ բժշկական համալսարանը, թե´ տեղացի, թե´ օտարերկրացի ուսանողների թվով առաջատար բուհերից է:

Առողջապահության ոլորտում արդեն 20 տարվա աշխատանքային փորձ ունեցող մասնագետը վստահ է, որ դասընթացի շնորհիվ համատեղ ուժերով կհաջողվի ստեղծել բուժհաստատությունների կառավարման նոր՝ հայկական մոդել:

Նշենք, որ ծրագիրը հնարավորություն կտա մասնակիցներին համատեղել MBA կրթությունը աշխատանքի հետ: Դասերը շաբաթական 2 անգամ են` ուրբաթ և շաբաթ օրերին: Մեր երկրում առաջին անգամ ներդրվող այս կրթական ծրագրի դասախոսական կազմում ընդգրկված են Հայաստանի, ինչպես նաև արտերկրից հրավիրված կառավարման ոլորտում բարձր որակավորում ունեցող դասախոսներ, որոնք ունեն նշանակալի փորձ կառավարման, դասավանդման և համապատասխան գիտելիքների գործնական կիրառման բնագավառում:

ԵՊԲՀ լրատվական ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031