Լրահոս
Օրվա լրահոսը

Այս շփումները լեգիտիմացնում են մեզ, Արցախը արտաքին քաղաքական ասպարեզում ներկայացնելու հարցում. Արմեն Աշոտյանը

Դեկտեմբեր 09,2017 13:10

Այսօր Ստեփանակերտում մեկնարկել է Հայաստանի և Արցախի խորհրդարանների արտաքին հարաբերությունների մշտական հարաբերությունների համատեղ նիստը: ՀՀ ԱԺ պատվիրակության կազմում են անդամներ Կարեն Բեքարյանը, Շիրակ Թորոսյանը, Արայիկ Աղաբաբյանը և Արտակ Զեյնալյանը` հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանի գլխավորությամբ:

Արցախի Աժ նախագահ Աշոտ Ղուլյանը բացման խոսքում ասաց, որ բոլորվին վերջերս Երևանում համատեղ անց է կացվել համագործակցության միջխորհրդարանական նիստը, որի արդյունքները Արցախի խորհրդարանականները գնահատել են որպես հետաքրքական և օգտակար:

«Այսօրվա հանդիպումը լավագույն վկայությունն է, որ ՀՀ վեցերորդ գումարման ազգային ժողովի հետ մեր հարաբերությունները ավելի ինտեսիվ և ավելի նպատակային են դարձել:

Մենք հայկական երկու հանրապետությունների միջև համակողմանի հարաբերությունները զարգացնելու պատկառելի ճանապարհ ենք անցել և այդ ամենի մեջ միջխորհրդարանական կապերը լուրջ տեղ են գրավում»,- նշում է Աշոտ Ղուլյանը:

Արմեն Աշոտյանը իր խոսքում ընդգծում է, որ Հայաստանի խորհրդարանը նաև յուրահատուկ բարձրախոս է Արցախի ժողովրդի և Արցախի խորհրդարանի համար, հաշվի առնելով ներկայիս միջազգային իրավիճակը, թեպետ և ժամանակավոր:

«Մենք նաև գտնվում ենք ընդհանուր ռազմաքաղաքական տարածքում, և այս տեսակետից նաև արտաքին քաղաքականությունը ռազմաքաղաքական միջավայրի ապահովման կարևոր գործիքներից մեկն է, ուստի մեր այս հանդիպումների ձևաչափը նպատակ ունի, որպեսզի արտաքին քաղաքական դաշտում` հատկապես անվտանգային միջավայրի ձևավորման տեսակետից, մեր ձեռնարկելիք քայլերը լինեն համահունչ`Արցախի խորհրդարանի և Արցախի ժողովրդի սպասումներին»,- շեշտում է Արմեն Աշոտյանը:

Նրա խոսքով դեռևս մայիս-հունիս ամիսներին համատեղ ուրվագծվել էր որոշակի գործողություների ծրագիր, որպեսզի խորհրդարանների միջև շփումները դառնան մաքսիմալ ոլորտային. «Ուրախ եմ շեշտելու. այս պահի դրությամբ կարող ենք ասել, որ ծրագիրը կատարված է, քանի որ միջհանձնաժողովային համագործակցության բոլոր այն պայմանավորվածությունները, որոնք ձեռք էին բերվել, կյանքի են կոչվել»:

Արցախի ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արզիկ Մխիթարյանն էլ մասնավորապես նշեց, որ Արցախի Աժ արտաքին հարաբերությունների հանձնաժողովը չունի այն գործիքակազմը, որ արտաքին աշխարհում կարողանա ներկայացնել Արցախի հիմնախնդիրը. «Այս է նաև պատճառը, որ մենք ցանկանում ենք համատեղ գործունեություն ծավալել և մեր ձայնը լսելի դարձնել արտաքին աշխարհում»:

Դավիթ ԱԲԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031