Շատ հավանական է ոստիկանությունում չիրագործեն ոլորտում հակակոռուպցիոն ծրագրերի միջոցառումների որոշ կետեր: Այդ մասին այսօր հայտարարեց ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Վարդան Եղիազարյանը`«Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի եւ ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կազմակերպած քննարկման ժամանակ: Քննարկվում էր ոստիկանության ոլորտում հակակոռուպցիոն միջոցառումների ծրագիրը: Ծրագրում առանձնացված է 20 ռիսկ: Դրանց լուծման համար նախատեսված է 33 Միջոցառում: Հիմնական ռիսկերը ճանապարհային ոստիկանությանը, անձնագրային եւ վիզաների վարչությանը, ոստիկանությունում կադրերի անցանելիությանն են առնչվում: Վարդան Եղիազարյանն ասաց`ծրագրի որոշ միջոցառումներ իրենք չեն կարողանալու իրականացնել, գումար չկա`ոչ բյուջետային, ոչ արտաբյուջետային: Միջոցառումների իրականացման համար ժամանակն էլ քիչ է`մեկ տարի, ուստի, այս առումով էլ շեղումներ կլինեն:
ՀՀ կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդին կից անկախ փորձագիտական հանձնախմբի անդամ Աննա Մարգարյանը, ներկայացնելով ծրագիրը,հատուկ ընդգծեց նաեւ վարորդական իրավունքի տրամադրման կարգի եւ մեքենա վարելու կարգի հետ կապված հարցերը: Ասաց նաեւ, որ առհասարակ, ոչ միայն ոստիկանության ոլորտում, խնդիրները հանգում են նաեւ որակյալ կադրերի պակասին:
Այլ մանրամասները` տեսանյութում
Փորձագետը նկատում է`ծրագիրը երկար ժամանակ տեղադրված է կառավարության կայքում, բայց հասարակական շրջանակներից առաջարկներ չեն եղել:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ