Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Համայնքները մեր երկրում կայացել են, սակայն անելիքներ դեռ շատ կան. Դավիթ Լոքյան

Դեկտեմբեր 09,2017 11:14

Նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ ընթացող ՀՀ  համայնքների խորհրդաժողովի ժամանակ ՀՀ ՏԿԶ նախարար Դավիթ Լոքյանն իր խորին շնորհակալությունն է հայտնել ՀՀ Նախագահին ՏԻՄ-երի նկատմամբ ցուցաբերած ուշադրության համար, ընդգծելով, որ Նախագահի հետ ունեցած յուրաքանչյուր հանդիպում ոգևորիչ ու պարտավորեցնող է ոլորտի պատասխանատուների համար: «Պետք է փաստեմ, որ համայնքները մեր երկրում կայացել են, առավել ևս կայացել են մեր տարածքային կառավարման մարմինները։ Այս տարի երկրում ունեցել ենք համապետական  և շուրջ 350 համայնքում ՏԻՄ ընտրություն, բայց այս ընտրական  գործընթացները չեն խանգարել մեր համայնքների բնականոն գործունեությանը։ Միայն նշեմ, որ մեր 11 ամիսների հավաքագրումը համայնքներում ավելացել է ուղիղ 2 մլրդ դրամով։

Դա առաջին հերթին համայնքի ղեկավարների գիտակցության բարձրացումն էր, երկրորդ` վարչարարությունը, երրորդ` խոշորացումը, որի արդյունքում համայնքային գույքը և հողը մտնում են գրանցման դաշտ։ Առաջին անգամ կարողացել ենք հողի հարկի մասով շուրջ 250 մլն դրամի չափով ավել գումար հավաքագրել, քան 2016-ին: Շուրջ 1 մլրդ դրամի չափով գույքահարկի ավելացում ունենք, ավելացել են նաև տեղական տուրքերի և գույքի վարձակալության գումարները։ Սա փաստում է, որ մեր համայնքներն իրենց մարդկային կապիտալով ունեն հնարավորություններ և առաջիկայում Ձեր  կողմից ուղենշված  խնդիրները, պարոն Նախագահ, պետք է լուծումներ ստանան համայնքներում։ Իրավամբ, մեր ամենացավոտ կողմերից մեկը բյուջեների ծախսային և մուտքային խնդիրներն են: Այս 6 ամիսների ընթացքում ՀՀ Տավուշի մարզում իրավաբանական անձանց  հետ կնքված պայմանագրերի թիվը 340-ից  հասել է 1800-ի:

Գեղարքունիքում 1920-ի, Սյունիքում` ավելին: Հանրապետությունում մոտ  15400 պայմանագիր է կնքված իրավաբանական անձանց հետ, և մենք այսօր հայտարարում ենք, որ 2018 թվականին գոնե 80 տոկոսի չափով աղբահանության և սանիտարական  մաքրման  վճարները պետք է իրականացվեն համայնքների սեփական եկամուտներից»,- նշել է նախարարը:

Նախարարն իր ամփոփիչ ելույթում ՀՀ Նախագահին է ներկայացրել ոլորտին առնչվող մի շարք այլ խնդիրներ, նշել դրանց հաղթահարման ուղղությամբ իրականացվող միջոցառումները, ինչպես նաև նախատեսվող բարեփոխումների ծրագրերը: Նախարարը ևս մեկ անգամ  շնորհակալություն է  հայտնել Նախագահի կողմից ոլորտին ցուցաբերած ուշադրության համար և արձանագրել, որ համայնքներում բազմաթիվ խնդիրներ լուծումներ են ստացել հենց Նախագահի անմիջական և գործուն աջակցության շնորհիվ:

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031