Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Մակերեսային գնահատականներ. «Հրապարակ»

Դեկտեմբեր 09,2017 11:07

Հիշո՞ւմ եք՝ երբ քանդում էին Երիտասարդական պալատը, ինչ աղմուկ ու ընդվզում կար։ Ե՛վ ճարտարապետները, ե՛ւ հասարակության տարբեր խավեր բողոքում էին մեր պատմությունն ու հիշողությունները ջնջելու փորձերի դեմ, մեզ համար խորհրդանշան հանդիսացող կառույցը ոչնչացնելու դեմ։ Հետո «Զվարթնոց» օդանավակայանի շենքի համար պայքարի շրջանը եկավ՝ նորից աղմուկ, ասուլիսներ, հայտարարություններ։

Հիմա ասուլիս տվողները լռել են, ասուլիսները լուսաբանողները՝ մոռացության մատնել։ Այնպես, ինչպես մոռացության մատնեցին Փակ շուկան եւ այն «հիմնանորոգելու» Սամվել Ալեքսանյան-օլիգարխի ձեռնարկները։ Ինչպես մոռացվեց Մարտի 1-ի ու Հոկտեմբերի 27-ի հանցագործությունները բացահայտելու, դրանց պատվիրատուներին ու բոլոր կատարողներին պատժելու պահանջը։ Իսկ որքա՜ն կարճ է քաղաքական գործիչների հետ կապված մեր հիշողությունը։ Մենք կարող ենք քանիցս գահընկեց անել, ապա կրկին գահ բարձրացնել նույն անձանց։

Միայն Արթուր Բաղդասարյանի քաղաքական կենսագրությունը հանրային «մոռացկոտության» լավագույն ապացույցներից է։ Բայց միեւնույն ժամանակ՝ ինչքա՜ն մակերեսային են մեր գնահատականները, եւ որոշ քաղաքական դեմքերի հանդեպ որքան դաժան կարող ենք լինել եւ մի անզգույշ բառի, մի անփույթ արտահայտության, մի վրիպումի համար խստորեն պատժել։ Միեւնույն ժամանակ չնկատելով ու մոռանալով նրանց, ովքեր էական վնաս են պատճառել հանրությանը եւ հանրային շահերին։

Արմինե ՕՀԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031