Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին ձերբակալվել է Կիևում և անժամկետ հացադուլ սկսել։ Այս մասին, ինչպես հաղորդում է BBC-ն, հայտարարել է Սաակաշվիլիի փաստաբան Ռուսլան Չերնոլուցկին։
«Նա հայտարարում է, որ անժամկետ հացադուլ է սկսում, նաև հայտարարում է, որ հրաժարվում է հարկադիր սնուցումից։ Եթե ընտրվի խափանման միջոց` 60 օր կալանք, նա խստորեն կշարունակի հացադուլը»,- ասել է փաստաբանը։
Չերնոլուցկին նաև հրապարակել է նամակ, որը, նրա խոսքով, մեկուսարանից իրեն է փոխանցել Սաակաշվիլին։
«Մի վախեցեք ոչնչից, համարձակ դուրս եկեք կիրակնօրյա խաղաղ «Հանուն իմփիչմենթի» ակցիայի։ Միասին պաշտպանենք Ուկրաինան կոռուպցիայից և կամայականություններից»,-ասվում է նամակում։
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵՍՅԱՆԸ