Լրահոս
Օրվա լրահոսը

«Ռուսաստանը դեռ փորձելու է ստանալ Ադրբեջանը. պետք է աչալուրջ լինել». «168 ժամ»

Դեկտեմբեր 09,2017 10:10

«Թուրքիան կշարունակի միջամտել: Ամենայն հավանականությամբ այդ միջամտությունը կհաջողվի միայն այնպիսի դեպքերում, ինչպիսին ապրիլյան դեպքերն էին, այսինքն` եթե լինեն բախումներ, այլապես բանակցային գործընթաց, որը և Ռուսաստանի, և ԱՄՆ-ի ազդեցության տակ է, նման միջամտություն չի թույլատրվի»,- ասել է ամերիկացի նախկին դիվանագետ Փոլ Գոբլը՝ անդրադառնալով օրերս կայացած Նալբանդյան-Մամեդյարով հանդիպմանն ու բանակցային գործընթացի շուրջ տեղի ունեցող զարգացումներին:

Նա կարևորել է ԱՄՆ պետքարտուղարի վերջին մի քանի հայտարարությունները, որոնք վերաբերում են հակամարտության կարգավորմանը: Նա նաև նշել է, որ ԱՄՆ վերջին շրջանի պասիվության ֆոնին կարևոր էր ամերիկյան կողմի աջակցությունը շփման գծում հատուկ միջոցառումների իրականացմանը:

«Կարևոր եմ համարում նաև երեք երկրների միասնական դիրքորոշումը, որը զսպիչ դերակատարություն ունի կողմերի համար: Բեկման հնարավորություն դեռ չեմ տեսնում: Այնուամենայնիվ նախարարները և նախագահները պետք է հանդիպեն, Մինսկի խումբը պետք է աշխատի, որպեսզի առանձին երկրների նախաձեռնությունների արդյունավետությունը պակասի: Այդ ձգտումների մասին ես շատ եմ խոսել, ոչինչ չի փոխվել: Ռուսաստանը դեռ փորձելու է ստանալ Ադրբեջանը, այդ ժամանակ պետք է աչալուրջ լինել»,- ընդգծել է Փոլ Գոբլը:

Արաքս ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031