Օլիմպիական խաղերի մրցանակակիր, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն, գեղասահորդ Իրինա Սլուցկայան Երեւանում է: Այսօր նա հիսուն պատանիների հետ վարպետության դաս անցկացրեց Իրինա Ռոդնինայի անվան գեղասահքի մարզադպրոցում, մարզվեց, նրանց փոխանցեց մասնագիտական գաղտնիքներ ու սովորեցրեց նոր շարժումներ.
«Երկար ժամանակ չէ, որ երեխաները սահում են։ Բայց արդյունքներն արդեն երեւում են։ Մի քանի երեխաներ ինձ զարմացրին։ Բոլորը փորձում էին, մի մասի մոտ ստացվեց, մյուսների մոտ՝ ոչ։ Նրանց ասացի՝ ինչպես ավելի ճիշտ կարող են կատարել շարժումները։ Բավականին երիտասարդ եւ հեռանկարային մարզիչներ են աշխատում։ Դա հիանալի է, այնպես որ լավ արդյունքներ եմ սպասում»,- ասաց Իրինա Սլուցկայան։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ