Այսօր «Նարեկացի» արվեստի միությունում բացվեց «Հայերն ի ծառայություն Ռեչ Պոսպոլիտայի» խորագրով ցուցահանդեսը: Այն նվիրված է Լեհաստանում հայկական համայնքի ձեւավորման 650-ամյակին: Ցուցահանդեսի կազմակերպմանն աջակցել է «Armenian Foundation» հիմնադրամը:
ՀՀ-ում Լեհաստանի Հանրապետության դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Մարեկ Ռեշուտան իր խոսքում նկատեց` հայերը մեծ ներդրում են ունեցել լեհական բանակում, աչքի են ընկել իրենց հայրենասիրությամբ:
Լեհաստանում զինվորական ծառայություն անցած հայերը հատուկենտ չեն: Օրինակ`Վլադիսլավ Մանուգեւիչը մասնակցել է երկրորդ համաշխարհային պատերազմին, Յոզեֆ Վարթանովիչը եղել է ընդդեմ խորհրդային միության ընդհատակյա պայքարի մասնակից, իսկ Վալերյան Թումանովիչը «Ազատություն եւ անկախություն» կազմակերպության եւ Լեհական լեգեոնի անդամ էր եւ այլն:
Հայերն այնքան են ինտեգրվել Լեհաստանի հասարակական կյանքի բոլոր ոլորտներում, որ բայցի զինվորից եղել են նաեւ հոգեւորականներ, գիտնականներ, մանկավարժներ: Տարբեր ժամանակներում, Լեհաստանում ապրող հայերին անվանել են լեհահայ կամ հայալեհ: Այսքանից հետո պատահական չէ, որ լեհ բազմաթիվ զինվորականների շիրիմներին դրված են հայկական խաչքարեր:
Ն. Գ.