Դեկտեմբերի 8-ին կայացած ՀՀԿ ԳՄ նիստի ավարտից հետո կուսակցության մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը, ի թիվս այլ հարցերի, տեղեկացրեց, որ վերջերս մասնակցել են Չինաստանի կոմկուսի կազմակերպված համաժողովին, ստորագրել միջկուսակցական հուշագիր:
ՀՀԿ-ն է ստորագրել հուշագիր Չինաստանի Կոմունիստական կուսակցության հետ, ինչը ՀՀԿ մամուլի խոսնակը շատ է կարեւորում` հաշվի առնելով աշխարհաքաղաքական զարգացումները, ինչպես նաեւ այն, որ 200-ից ավելի կուսակցություններից միայն 30-ի հետ է ստորագրվել նման հուշագիր: ՀՀԿ-ն էլ եղել է այդ երեսունի մեջ:
«ԱՊՀ-անդամ երկրներից միայն ՀՀԿ-ն է նման հուշագիր ստորագրել»,-ասաց նա:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ