Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Շարմազանովը խոսեց հայկական դիվանագիտական հաջողության մասին

Դեկտեմբեր 08,2017 21:33

Դեկտեմբերի 8-ին կայացավ ՀՀԿ ԳՄ նիստը, որի ավարտից հետո կուսակցության մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը ներկայացրեց քննարկված հարցերը եւ պատասխանեց լրագրողների հարցերին:

Նա նշեց, որ ՀՀ նախագահը նոյեմբերի 30-ին մասնակցել է ՀԱՊԿ խորհրդի նստաշրջանին, որտեղ ընդունվել է հռչակագիր, որում տեղ է հատկացվել Արցախյան հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը: Նրա խոսքերով, վերահաստատվել է, որ խնդիրը պետք է լուծվի ուժի չկիրառման պայմանով, տարածքային ամբողջականության պահպանմամբ եւ ինքնորոշման իրավունքի հիման վրա:

«Շատ կարեւոր է, որ եւ ՌԴ նախագահը, եւ Ղրղըզստանի նախագահը եւ ՀԱՊԿ անդամ բոլոր երկրները այս նստաշրջանում ընդունում են նման դիրքորոշում, որը համահունչ է թե Արցախյան եւ թե Հայաստանյան կողմերի պաշտոնական դիրքորոշմանը»,-ասաց ՀՀԿ մամուլի խոսնակը:

«Տեղյակ եք, որ դեկտեմբերի 6-ին տեղի է ունեցել Ադրբեջանի եւ ՀՀ արտգործնախարարների հանդիպումը, ապա դրան հաջորդել է Մինսկի խմբի համանախագահ երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարների հայտնի հայտարարությունը, որն ի թիվս ԱԳ հայտարարության եւ ՀԱՊԿ-ի նստաշրջանում արված հայտարարության, ամբողջացնում է այն փաթեթը, որ խնդիրը բացառապես պետք է լուծվի երեք հայտնի սկզբունքների հիման վրա՝ Մինսկի խմբի համանախագահության ձեւաչափով, եւ շատ կարեւոր է, որ Լավրովը, ԱՄՆ պետքարտուղարը եւ Ֆրանսիայի պատվիրակության ղեկավարները ԱԳ պատասխանատուների մակարդակով վերահաստատում են Սանկտ Պետերբուրգի, Վիեննայի եւ Ժնեւի պայմանավորվածությունների իրականացումը: Սա ոչ այլ ինչ է, քան հայկական դիվանագիտական հաջողություն»,-ասաց Շարմազանովը:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031