Հանուն Հայաստան պետության ճակատը հանդես է եկել «Ազգային ինքնորոշում միավորման» և «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Կարո Եղնուկյանի առնչությամբ հայտարարությամբ, որում մասնավորապես նշվում է.
«Հայրենասիրական մղումներով նա իր 5 զավակներին հայրենիքում հայեցի մեծացնելու նպատակով ԱՄՆ-ից հայրենադարձվել է Հայաստան և որպես բարձր քաղաքացիական գիտակցության կրող անձ, անկախության մարտիկ ու արդարության ջատագով՝ անտարբեր չի մնացել երկրի առջև ծառացած ոչ մի փոքր ու մեծ խնդրի նկատմամբ:
Կարո եղնուկյանը մեր կողքին, հաճախ մեր և ձեր փոխարեն պայքարել է Երևանի Մաշտոցի պուրակը և Ծածկած շուկան փրկելու, Կոմիտաս 5 հասցեում ապօրինի շինարարությունը կասեցնելու համար: Բացառապես քաղաքական և օրինական ճանապարհով պայքարել է երկրում օրինական իշխանություն ձևավորելու և հանցախմբին հեռացնելու համար: Չնչին բացառություններով նրա պայքարի բոլոր օրինական ճանապարհները, իշխանության գործադրած բռնությունների ու ապօրինի հալածանքների միջոցով դեմ են առել փակուղու: Բավական է հիշել միայն Բերձորում Արցախի վարչախմբի կազմակերպած ամոթալի հարձակումը նրա և խաղաղ ավտոերթի մյուս մասնակիցների վրա, որտեղ ջարդեցին երթի մասնակիցների, այդ թվում և նրա մեքենաները և ֆիզիկական բռնություն գործադրեցին նրանց նկատմամբ: Անպատիժ ու չբացահայտված մնացին նրա և մի քանի այլ ակտիվիստների մեքենաների հրկիզման դեպքերը: Ոստիկանական բռնության ենթարկվեց նաև Եղնուկյանի կինը: Հասկանալի է, որ իշխանությունների բռնությունների, հալածանքների ու ապօրինությունների զոհ դարձած Եղնուկյանը, ինչպես և մեր հասարակության ճնշող մեծամասնությունը, չէր կարող չհամակրել նույն հալածանքների ու ապօրինությունների զոհ դարձած և քառօրյա պատերազմից հետո ճարահատյալ ապստամբության դրոշ բարձրացրած իր ընկերներին»:
Ըստ հայտարարության հեղինակների՝ «Քաղբանտարկյալ Կարո Եղնուկյանը պետք է անհապաղ ազատ արձակվի: Մեր հայրենակիցներին, Սփյուռքի հայությանը, մարդու իրավունքները պաշտպանող տեղական և միջազգային կառույցներին ու անհատներին դիմում ենք կոչով, որպեսզի բոլոր հասանելի միջոցներով արտահայտեն իրենց բողոքը Կարո Եղնուկյանի նկատմամբ քաղաքական հալածանքների դեմ և պահանջեն նրա անհապաղ ազատ արձակումը»:
ասիկա իբրեւ թէ օգտակա՞ր է Կարոյին…
զինք անձնապէս չճանաչողին համար,
այստեղ շողշողում է նրա ԱՄՆ-ի գործակալ լինելու վարկածը
(որուն ես չեմ հաւատար, բնաւ)
սակայն աւելի վատ՝ գրութեան ընդմիջից ուղղակի հաստատւում է Կարոյի քրէական յանցանքը !
«բացատրութիւնը» լինելով՝ ահա, երկար ժամանակ նա ջանաց օրինական միջոցներով քաղաքական պայքար մղել, սակայն անոնք ապարդիւն եղան, հետեւաբար, նա մասնակից եղաւ Յուլիս 2016-ի ապստամբութեան բիրտ եւ արիւնալի գործողութեան
անխելքների հաւաքածոյ…