ՀՀ տրանսպորտի,կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 8-ին՝ ժամը 20:00-ի դրությամբ, Սևանի թերակղզուց մինչև թունել, Գորիսի և Արագածի տարածաշրջանների ավտոճանապարհներին բուք և ցածր տեսանելիություն է:
Գավառի, Եղեգնաձորի, Սիսիանի, Ստեփանավանի ավտոճանապարհներին և Վարդենյաց լեռնանցքում մերկասառույց է:
Վարորդներին խորհուրդ է տրվում խուսափել նշված ավտոճանապարհներով երթևեկելուց:
Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին շուրջօրյա կատարում են մաքրման, աղով ու ավազով մշակման աշխատանքներ:
Վթարներից, պատահարներից, խցանումներից և արտակարգ իրավիճակներից խուսափելու նպատակով նախարարությունը վարորդներին հորդորում է երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:
ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության
լրատվական ծառայություն