Լրահոս
Օրվա լրահոսը

«Իրենց է ցավեցրել, դրա համար էլ ազատել են աշխատանքից». Մահացած զինվորի մայրը՝ գեներալ Բաղմանյանի պաշտոնանկության մասին

Դեկտեմբեր 08,2017 21:12

«Ոտքերը մաքրեցին գեներալ-լեյտենանտի վրա ու հանեցին դուրս, որովհետեւ իրենց պետք չէր, բայց երբ տարիներ շարունակ բարձրաձայնում էինք բոլոր պատկան մարմիններում, որ իմ երեխու սպանությունը կապված է Հայկազ Բաղմանյանի հետ, որովհետեւ իմ երեխուն գտել են Բաղմանյանի թիկնապահների նստավայրի պատուհանի տակ: Այդքան տարի քննչական մարմինները  չեն կանչել նրան իր թիկնապահների հետ հարցաքննության, ու իմ երեխու մահվան հանգամանքները չեն բացահայտվել, բայց ոչ մեկ նրա գլխից չէր թռնի ու նման սպանություն չէր անի, ինքն է անձամբ ինձ ասել, որ երբ մտնում էր զորամաս, ճանճը չէր տզզում: Ինքը չէր կարող տեղյակ չլինել»,- Հայկազ Բաղմանյանի պաշտոնանկությանն անդրադառնալով՝ ասաց բանակում խաղաղ պայմաններում մահացած զինծառայող Տիգրան Օհանջանյանի մայրը՝ Գոհար Սարգսյանը:

Հիշեցնենք, որ նա տարիներ շարունակ մեղադրել է գեներալ-լեյտենանտին որդու մահվան համար:

Հայկազ Բաղմանյանը աշխատանքից հեռացվել էր, ըստ ՊՆ նախարարի, աշխատանքային պարտավորությունների թերացման համար, Գոհար Սարգսյանի խոսքով. «Այդ թերացումները դժվար թե այնպիսի թերացումներ լինեին, որ գեներալ-լեյտենանտին աշխատանքից ազատեին:

Հենց Վիգեն Սարգսյանը մեզ հետ հանդիպման ժամանակ որդուս մահվան հետ կապված ասում էր՝ նա անցած մեծ ճանապարհ ունի, պատերազմ անցած մարդ է, հնարավոր չէ, որ նման բաներ անի: Ուրեմն  հիմա այնպիսի բաներ է արել, որ իրենց է ցավեցրել, դրա համար էլ ազատել են աշխատանքից: Հիմա իրենց պետք է, որ իրենց շրջապատից հեռացնեն»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031