Լրահոս
Օրվա լրահոսը

«Փաստորեն, ըստ Հակոբ Հակոբյանի, Բաղմանյանն էլ է այդ կարտոֆիլ ուտողներից»

Դեկտեմբեր 08,2017 20:03

Ազատամարտիկ Գագիկ Սարուխանյանի համոզմամբ, այսօր կառավարման համակարգում պետք է այնպիսի մարդկանց ներգրավել, որոնք ի վիճակի են ազնիվ աշխատել բանակում ու մաքուր են աշխատում, ոչ թե պաշտոն գրավեն նրա համար, որ ճանապարհ են անցել կամ Արցախյան ազատամարտի մասնակից են եղել:

Անդրադառնալով գեներալ-լեյտենանտ Հայկազ Բաղմանյանի պաշտոնանկությանը՝ պարոն Սարուխանյանը կարծիք հայտնեց, թե. «Պետք չէ միայն Բաղմանյանով սահմանափակվել: Վիգեն Սարգսյանը, որպես ՊՆ նախարար, շուտվանից էր ստանձնել այդ դերը, երբ հայտարարեց ազգ-բանակ տեսլականը կյանքի կոչելու մասին, անմիջապես տասնյակ գեներալներ ու բարձրաստիճան սպաներ պետք է գործից ազատեր ու ոչ միայն ազատեր, այլեւ դիմեր դատախազություն, որ բազմաթիվ չարաշահումների ու թերությունների, բանակի թալանի կապակցությամբ բազմաթիվ գործեր հարուցվեին: Պաշտոնից հանելն ընդամենը ֆունկցիոնալ բան էր, անձամբ կարող է իրեն ձեռք չէր տալիս այդ մարդը, այդքան բան: Սա ոչ թե կառուցողական բնույթ էր կրում կամ բանակում թարմություն մտցնելու խնդիր էր, այլ պարզապես իրենց ձեռք չէր տալիս»:

Գագիկ Սարուխանյանին զարմացրել է նաեւ գեներալի ունեցվածքի մասին հայտարարագրերը. «Ստացվում է՝ այդ մարդը վարձո՞վ է ապրում, հա՞: Հիմա մեր պաշտոնյաները բոլորն այնքան քյասիբ են, մանավանդ, եթե այս ամենը դիտենք Հակոբ Հակոբյանի արտահայտության լույսի ներքո՝ կարտոֆիլ ուտող ժողովրդի, փաստորեն, ըստ Հակոբ Հակոբյանի, Բաղմանյանն էլ է այդ կարտոֆիլ ուտողներից»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031